Հոկտեմբերի մեկին «Լուվր» կահույքի սրահը մեծ շուքով նշեց իր գործունեության մեկ ամյակը՝ դարձնելով իր գնորդների, այցելուների, գործընկերների և ընկերների օրը իսկական տոն։ Ողջ օրը խանութում հայտարարված էր 10-30% զեղչ` ամբողջ տեսականու համար, որից օգտվում էին շատերը ու էլ ավելի բարձր տրամադրությամբ հեռանում: Ամեն ինչ կազմակերպված էր գեղեցիկ և մտածված՝ համեղ հյուրասիրություն, բարձրակարգ սպասարկում,տոնական տրամադրություն, իսկ երեկոյի երաժշտությունը ապահավում էր DJ Donc-ը։ Իր ընթարցակ հինգ հարկանի սրահներում ներկայացված է կահույք ողջ բնակարանի, առանձնատան կամ գրասենյակի համար։ Այստեղ ցանկացած ոճի անձ կարող է գտնել այն կահույքը, որով կլրացնի իր պատկերացրածի պես սեփական անկյունը։ «Լուվր» կահույքի սրահը իր հաճախորդներին խոստանում է առավել բուռն աշխատանքային և անակնկալներով լի տարիներ։