Բրենդ ստեղծելու ամենակարևոր կանոններից մեկը Մեկ պահանջարկ ունեցող գաղափարն արդեն իսկ մեկ հաջողակ բրենդ է: Օրինակ’ Boeing-ը խոստանում է, որ ուղևորությունն ավելի մասսայական և հասանելի է, իսկ Airbus-ը շեշտը դնում է հարմարավետության վրա: Danone-ը շեշտը դնում է համի վրա, իսկ Ակտիվիան խոստանում է, որ ուտելիս ստամոքսի խնդիրներ չեք ունենա: Ikea-ն խոստանում է էժան, որակյալ և բազմաֆունկցիոնալ կահույք, Rolex-ն արդեն տալիս է ստատուս, քանի որ շեշտում է’ այս ժամացույցներն աշխարհը չեն փոխում, այլ աշխարհը փոխում են նրանք, ովքեր կրում են այն: Toyota-ն արտադրում է մեքենաներ, որի մասին երազում են սպառողները, իսկ Honda-ն ընդհակառակը’ չի արտադրում այնպիսի մեքենաներ, որի մասին երազում են սպառողները, այլ արտադրում է այնպիսիները, որն ամենահզոր ինժեներների աշխատանքի արդյունքն է, այսինքն որակ: Mercedes-ն առաջարկում է հարմարավետ մեքենաներ բոլոր ուղևորների և վարորդի համար, իսկ ահա BMW-ն շեշտում է’ սպորտային բնույթի մեքենա հենց վարորդի համար: Ինչու՞ համար էին այսքան օրինակները: Իհարկե բրենդի ստեղծման կանոններից մեկն ավելի պարզ դարձնելու համար: Այս բրենդներն իրականում խոստանում էին: Այսինքն նրանք խոստում էին կատարում: Գտեք այն խոստումը, որ կտա Ձեր բրենդը: Ես մինչև հիմա շատ քիչ գործարարներից եմ լսել այդ բաղձալի պատասխանը’ ինչ է իրենց բրենդը խոստանում: Իհարկե ոչ ոք էլ չգիտի, անգամ շատ մարքեթոլոգներ իսկապես չգիտեն, թե իրենց բրենդն ինչ է խոստանում’ ինչո՞ւ ես կամ Դուք պիտի այն գնենք, ի՞նչ սպասում է բավարարվելու: Բրենդն առաջանում է այնտեղ, որտեղից ծնվում է ուժեղ գաղափարը, իսկ ապրանքն այդ գաղափարի նյութական տարբերակն է: Բրենդը մեզ հնարավորություն է տալիս հաղթել մրցակցությունում բարձր գնի պատճառով, ինչու՞: Որովհետև, մեջբերում եմ Օգլիվիի խոսքերը’ ինչքան գինը բարձր է, այնքան ապրանքն ավելի ցանկալի է սպառողի աչքին: Ապրանքը գնահատվում է գնով և որակով, իսկ բրենդը’ ստատուսով, իմիջով և անձնական համակրանքով: Մեկ iPad-ի ինքնարժեքը չի գերազանցում 300 դոլարը, բայց ինչքանո՞վ է այն վաճառվում’ կախված պարամետրերից’ մոտ 700-900 դոլար, քանի որ Apple-ն ինքնաարտահայտում է, ժամանակակից է, ոճային: Իսկ Ձեր բրենդն ի՞նչ է խոստանում: Մարդկանց 2/3-րդը ամուսնությունից հետո ամուսնալուծվում է, և միայն 1/3-րդն է պահպանում հավատարմություն, ինչու՞: Որովհետև սերը հանդիսանում է նրանց միջև կապող օղակ և այդ կապն էլ մարդկանց ստիպում է, որ առանց դրա նրանք ուղղակի չկարողանան ապրել: Այո, բրենդի նկատմամբ ցանկությունն էլ այս նույն կերպ է, հարաբերություն, առանց որի հնարավոր չէ ապրել: Բրենդ, որի արտադրական թերություններն անգամ սպառողը կների, քանի որ սիրում է, օրինակ’ Apple-ի ապրանքների բազմաթիվ թերությունները: Գտեք ընդամենը մեկ խոստում, խոստացեք ու կատարեք այն: Պարզ երևույթ, որի կիրառման բացակայության պայմաններում էլ կորցնում եք ամենաթանկին’ սպառողներին: Աղբյուրը` businessbloger.net