Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Բիլ Գեյթսը, սիրում է կիսվել իր փորձով և էնտուզիազմով նոր սերնդի հետ: Նա դպրոցականներին պատմում է իր այն սկզբունքների մասին, որոնք հնարավոր չէ գտնել ոչ մի դասագրքում, խորհուրդներ, որոնք երեխաներին սովորեցնում են, թե ինչ է իրական կյանքը: Հոգեբան Ալֆրեդ Ադլերը պնդում է, որ հաջողակ մարդիկ դառնում են այդպիսին շնորհիվ դեպի կատարելությունը անդադար ձգտելու իրենց ունակության: Ամենահարուստ մարդկանց թոփ-տասնյակը տարիներ շարունակ գլխավորելու համար Microsoft ընկերության հիմնադիր Բիլլ Գեյթսին ավելի շատ ոչ թե հաջողությունն է պետք եկել, այլ այդ համառ ձգտումը դեպի կատարելությունը: USA Today-ը բնորոշում է Բիլլ Գեյթսին որպես մարդ, ով փորձում է մրցել անգամ երեկույթ կազմակերպելիս՝ ձգտելով այն դարձնել համար 1-ինը, էլ չենք խոսում աշխատանքի մասին, որտեղ նա դրսևորում է իր ողջ համառությունն ու վճռականությունը: Համալսարանում սովորելու տարիներին Բիլլ Գեյթսը մեծամտաբար ասել էր իր դասախոսներից մեկին, որ միլիոնատեր կդառնա 30 տարեկանում: Իրականում նա դարձավ միլիոնատեր 31 տարեկանում: Արդեն 53 տարեկանում նա հեռացավ բիզնեսից և սկսեց զբաղվել բարեգործությամբ՝ ուղղելով իր ֆոնդի միջոցները առողջապահության ու կրթության խնդիրների հաղթահարմանը աշխարհի ամենաաղքատ երկրներում: Microsoft-ից նա հեռացավ որպես իսկական հաղթող և առ այսօր համարվում է ամենահաջողակ բիզնեսմեններից մեկը: Նրա բիզնես-խորհուրդները հսկայական պահանջարկ ունեն, իսկ նրա գրքերը գրախանութներում սպառվում են վաճառքի առաջին իսկ օրերին:

j1f9dijiԻր կարևոր առաքելություններից մեկը Բիլլ Գեյթսը համարում է դպրոցներ այցելություններն ու երեխաների հետ շփումը:  Նա կիսվում է երեխաների հետ իր փորձով, նրանց սովորեցնում է հավատալ իրենց երազանքներին ու մեծ ձգտումներ ունենալ: Բիլլ Գեյթսը երեխաներին փորձում է փոխանցել այն սկզբունքները, որոնցով ինքն է առաջնորդվել իր կյանքի ընթացքում:

Ահա Բիլլ Գեյթսի 11 սկզբունքները, որոնք հնարավոր չէ գտնել ոչ մի դասագրքում, խորհուրդներ, որոնք երեխաներին սովորեցնում են, թե ինչ է իսկական կյանքը:

  • Կյանքը անարդար է. ուզեք, թե չուզեք, պետք է հաշտվեք դրա հետ:
  • Շրջապատը թքած ունի ձեր ինքնագնահատականի վրա: Դուք չեք կարող ավարտին հասցնել ձեր գործը, այն ժամանակ, երբ ձեզ ինքնավստահ կզգաք: Դուք պետք է այն ավարտեք նախքան դա:
  • Մի՛ կարծեք, թե կարող եք մեծ փողեր աշխատել դպրոցն ավարտելուց անմիջապես հետո:  Դուք չեք դառնա ընկերության փոխտնօրեն, չեք ունենա արբանյակային հեռախոսով մեքենա միայն այն պատճառով, որ դուք լավն եք և արժանի լավ կյանքի: Նախևառաջ դուք պետք է այդ ամենը վաստակեք:
  • Ձեզ թվում է, թե ձեր ուսուցիչը խի՞ստ է: Համբերե՛ք, մինչև կհանդիպեք ձեր առաջին ղեկավարին:
  • Համբուրգեր մատուցելը ցածր չէ ձեր արժանապատվությունից: Ես այդ գործն այլ կերպ կկոչեի՝ Հնարավորություն:
  • Եթե դուք տհաճ իրավիճակում եք հայտնվել, մի՛ մեղադրեք ձեր ծնողներին: Դա նրանց մեղքը չէ: Սովորե՛ք ձեր սխալների վրա:
  • Մինչև ձեր լույս աշխարհ գալը ձեր ծնողները այսքան ձանձրալի մարդիկ չէին: Նրանք այդպիսին են դարձել՝ ձեր հագուստը լվանալով ու արդուկելով, վարձերը վճարելով և ձեր բլոր քմահաճույքները կատարելով: Այնպես որ, մինչև աշխարհը ավագ սերնդից փրկելը, բարի՛ եղեք, հավաքե՛ք գոնե ձեր սենյակը:
  • Դպրոցում գուցե չեն առանձնացնում հաղթողներին ու պարտվողներին, բայց կյանքն այդպիսին չէ: Դպրոցում ձեզ կարող են մի քանի հնարավորություն տալ ճիշտ պատասխան գտնելու համար: Իրական կյանքում ոչ մի նման բան չկա:
  • Կյանքը բաժանված չէ քառորդների ու կիսամյակների: Դուք կյանքում չեք ունենա արձակուրդներ, և ոչ ոք չի սպասի, մինչև դուք կգտնեք ինքներդ ձեզ: Բոլոր այդ փնտրտուքները ձեր հաշվին են լինելու:
  • Իրական կյանքը հեռու է նրանից, ինչ ցուցադրում են հեռուստատեսությամբ: Մարդիկ ամեն օր աշխատում են, այլ ոչ թե սրճարանում ժամանակ են անցկացնում:
  • Մի՛ ծաղրեք գիրք կրծողներին ու գերազանցիկներին: Շատ հնարավոր է՝ շուտով դուք աշխատեք նրանցից մեկի մոտ:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.