Նկարագրություն
Որպես կանոն այցեքարտ կայքերը (Landing Page) բաղկացած են մեկ էջից։ Ներկայացվող ինֆորմացիայի հակիրճ լինելը և կայքի պարզությունը թույլ են տալիս առավել արդյունավետ ներկայացնել Ձեր կազմակերպությունը, արտադրատեսականին կամ մատուցած ծառայությունը։ Այցեքարտ կայքի ստեղծման ու սպասարկման համար չի պահանջվում նշանակալի ֆինանսական ներդրում և ժամանակ: Կայքի այս տեսակները նախատեսված են սահմանափակ քանակի ապրանքի կամ ծառայության վաճառքի, ակցիաներ գովազդելու, լիդեր հավաքելու համար: Բաղկացած են մեկ կամ սահմանափակ էջերից , որտեղ տրվում են գնորդների հիմնական առարկությունների պատասխանները, նշվում են ապրանքի առավելությունները, ինչպես նաև ուղղված են գովազդի միջոցով պատվերներ հավաքելու համար: Նման կայքի ստեղծման նպատակն է կենտրոնացնել գնորդի ուշադրությունը կոնկրետ ապրանքատեսակի կամ ծառայության վրա, աշխատել այցելուների առարկությունների հետ՝ «վաճառող» տեքստերի և թրիգգերների (trigger) շնորհիվ, ստիպել գնումներ կատարել կամ հայտեր ուղարկել ժամանակային սահմանափակում ունեցող ակցիաների օգնությամբ։
- Ստանդարտ դիզայն
- Ինքնակառավարման վահանակ (Admin Panel) , որը թույլ է տալիս ինքնուրույն կառավարել կայքը առանց ծրագրավորողի միջամտության
- Բաղկացած է 1 էջից՝ 5-7 հատվածներով՝
- սլայդեր
- մեր մասին
- ծառայություններ կամ այլ
- հարց ու պատասխան
- հետադարձ կապ
- օնլայն չատ ՝ Messenger կամ ըստ հայեցողության
Պատրաստման ժամկետ ՝ 2-10 օր:
Եթե Ձեզ չեն բավարարի մեր մշակած կայքերի փաթեթները, ապա մենք կարող ենք դրանք պատրաստել Ձեր կողմից ներկայացված տեխնիկական առաջադրանքի հիման վրա, ինչպես նաև կատարել համաձայնեցված փոփոխություններ:





