Ի՞նչ կորպորատիվ նվերներ մատուցել գործընկերներին:

Ցանկացած համագործակցության հաջողությունը պայմանավորող հիմնական գործոններից մեկը կողմերի միջև առկա դրական փոխհարաբերություններն են: Գործընկերների համար նախատեսված օրիգինալ նվերները համագործակցության և համատեղ հաջողությունների համար երախտագիտություն հայտնելու, ինչպես նաև պաշտոնական հարաբերություններում պատշաճ հոգատարություն և ուշադրություն ցուցաբերելու արդյունավետ միջոց են:

Կորպորատիվ նվերներ ընտրելիս կարևոր է հիշել, որ Ձեր գործընկերները անհատներ են, ովքեր կարող են ունենալ շատ տարբեր նախասիրություններ, ինչը ընտրության գործընթացը բավականին բարդ է դարձնում բիզնես համատեքստում:
Լավագույն կորպորատիվ նվերների շարքում են տպագիր օրացույցները, բացիկները, նոթատետրերը և այլ պարագաներ, որոնք համապատասխանում են ընկերության բրենդին և ոճին:

Գործնական նվեր և գովազդ մեկ վայրում

Ամանորն ավանդաբար այն ժամանակն է, երբ ամեն ինչ սկսվում է թարմ ու նոր էջից: Իսկ ի՞նչ Ամանոր առանց նոր օրացույցի:

Եռամսյակային օրացույցները, բացի Ձեր գործընկերների համար օգտակար և անհերքելիորեն ֆունկցիոնալ նվեր լինելուց, նաև հիանալի գովազդային գործիք են ողջ տարվա համար: Դուք կարող եք պատվիրել Ձեր բրենդին համապատասխան գույներով և դիզայնով եռամսյակային օրացույցներ, ներառել Ձեր բիզնեսի մասին անհրաժեշտ տեղեկատվություն և թույլ տալ, որ դրանք ծառայեն որպես անվճար գովազդ ամբողջ տարվա ընթացքում:

Ծանոթացեք բրենդավորված օրացույցների պատվիրման պայմաններին >>>

Բացիկներ նվիրելու գեղեցիկ ավանդույթը

Միմյանց բացիկներ նվիրելը միշտ եղել և մնում է ամենագեղեցիկ ավանդույթներից մեկը: Բացիկներ նվիրելու ավանդույթը սկիզբ է առել Անգլիայում:
Առաջին Սուրբ Ծննդյան բացիկը նկարվել է 1794 թվականին անգլիացի նկարիչ Դոբսոնի կողմից: Սակայն այս բացիկը երբեք փոստով չի ուղարկվել, քանի որ նկարիչն այն անձամբ է հանձնել հասցեատիրոջը:

Նույնիսկ այսօր՝ մեր թվային աշխարհում, բացիկ նվիրելը համարվում է հարգանք, ուշադրություն և շնորհավորանք ցուցաբերելու յուրօրինակ միջոց և անշահախնդիր նվիրատվության լավագույն ձևերից մեկն է: Վերակենդանացնելով այս ավանդույթները՝ եկեք բոլորս միմյանց բացիկներ նվիրենք գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ նպաստելով այս գեղեցիկ սովորույթի վերածննդին:

Ծանոթացեք բրենդավորված օրացույցների պատվիրման պայմաններին >>>