Առանձնացնենք 3 կարևոր կետ կայքի տեքստերը մշակելու համար։

1. Մի գերագնահատեք տեքստի ուժը
Կայքում դրված թույլ տեքստը չի պակասեցնում վաճառքը, իսկ ուժեղ տեքստը դրանք էապես չի կարող ավելացնել, եթե․․․
Նախ համոզվեք, որ ձեր ապրանքը անհրաժեշտ է մարդկանց, ապրանքը առկա է, և գրասենյակի աշխատակիցը կոպիտ չէ հեռախազրույցների և առհասարակ սպասարկման մեջ: Այսինքն՝ եթե բիզնեսը սպասարկման, պրոդուկտի որակի, վաճառքի կազմակերպման մեխանիզմների խնդիրներ ունի տեքստը չի կարող շտկել այն:

2. Պետք չէ գրել, եթե հնարավոր է ցույց տալ
Տեքստը ցանկացած կայքի հիմքն է, բայց հիշեք, որ ոչ մի տեքստ չի կարող փոխարինել լուսանկարներին:

Եթե օրինակ՝ գինի եք վաճառում, մեկ լուսանկար ձեզ ավելի շատ բան կպատմի նրանց համերի համադրելիության մասին, քան տեքստի մեկ պարբերությունը: Տեքստը ուղեկցեք նկարազարդումներով կամ նույնիսկ տեքստը փոխարինեք լուսանկարներով:

Մի գրեք այն մասին, թե ինչ կարելի է ցույց տալ:

Պետք է գրել և ցույց տալ՝

Մուգ կարմիր գինիներն ամենից լավ համակցվում են մուգ մսերի հետ՝ թե՛ աղացած, թե՛ տապակած, և թե՛ խորոված:

3. Գեղեցիկ կազմեք կայքի տեքստը
Նույնիսկ լավագույն տեքստը չի ընթերցվի, եթե ձևաչափերն են սխալ ընտրված: Գեղեցիկը մինիմալիստական է և ոչ թե պայծառ:
Գնորդները սիրում են հակիրճ և հասկանալի տեքստ, որպեսզի նրանք անմիջապես կարողանան հասկանալ, թե իրենց ինչ է առաջարկվում և արդյոք այդ ապրանքի կարիքը կա՞, թե՞ ոչ: Հետևաբար, ուշադրություն դարձրեք տեքստի ձևավորմանը:

• Ձեր վերնագրերը և պարբերությունները կոկիկ պահելու համար օգտագործեք ճիշտ գծանշումներ, չակերտներ, եթե դրանք մեջբերումներ են, և գծեր:
• Մի տարվեք շեղատառերով, ընդգծելով և գծելով տեքստը, դա շեղող է: Օգտագործեք հատուկ բլոկներ`կարևոր կետերը առանձնացնելու համար:
• Կարգավորեք տողերի միջակայքը: Շատ խիտ տեքստը ավելի դժվար է կարդալ, սակայն տողերի միջև չափազանց մեծ տարածությունները նույնպես անօգուտ են: