Իդեալական տարբերակ են գովազդային արշավների ժամանակ օգտագործելու համար
PR Focus-ն առաջարկում է գովազդային ստենդների՝ X բանների, Roll Up-ի, Press Wall-ի, դիզային և տպագրություն, ինչպես նաև անհատական պատվերով յուրահատուկ ստենդների պատրաստում:
X բաններ, չափսը՝ 80×180, 60×160
X բաններները պատրաստված են բարձրորակ պլաստիկից և ալյումինից։ Բանների հետ միասին տրվում է նաև նրա համար հատուկ պայուսակ, որը ապահովում է բանների հարմարավետ տեղափոխումը։
Կոնստրուկցիան նախատեսված է փակ տարածքներում օգտագործելու համար։ Նման կոնստրուկցիայի գլխավոր առավելությունն իր ցածր գինն է։ Իդեալական տարբերակ է ցուցահանդեսների, արշավների, հավաքույթների, ինչպես նաև շնորհանդեսների ժամանակ օգտագործելու համար։
Roll Up, չափսը՝ 80×200, 85×200, 90×200, 100×200
Roll up բանները այնպիսի կոնստրուկցիա է, որը ձգվելով ամրանում է ստենդի ալյումինե հիմքին։ Բանների վրա կարելի է իրականացնել գործունեության ոլորտին համապատասխան ցանկացած տպագրություն։ Շնորհիվ պարզ, բայց միևնույն ժամանակ կայուն կոնստրուկցիայի, roll up բաններները չափազանց հարմարավետ են օգտագործման և տեղափոխման համար։
Իդեալական տարբերակ են գովազդային արշավների, ցուցահանդեսների, զանազան ապրանքներ և ծառայություններ ներկայացնելու, շնորհանդեսների ժամանակ օգտագործելու համար։ Կոնստրուկցիան նախատեսված է ինչպես փակ տարածքներում օգտագործելու համար, այնպես էլ՝ դրսում։
Roll up-ների գլխավոր առավելություններն են՝ թեթև քաշը, տարածության խնայումը և օգտագործման հարմարավետությունը։ Բանների հետ միասին տրվում է նաև նրա համար հատուկ պայուսակ, որը ապահովում է բանների հարմարավետ տեղափոխումը։