Մեր տեսլականն է դառնալ վստահելի գործընկեր, ստեղծելով արդյունավետ մարքեթինգային լուծումներ, տպագիր և թվային ներկայություն, որը բերում է արդյունք։
PR Focus ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին՝ նպատակ ունենալով զարգացնել մարքեթինգային արդյունավետ լուծումներ ընկերությունների և կազմակերպությունների համար։
Մենք առաջարկում ենք ամբողջական մարքեթինգային ծառայություններ՝ դիզայն, բրենդինգ, տպագրություն, կայքերի պատրաստում, SEO, ինչպես նաև սոցիալական մեդիայի ռազմավարություններ։
Մեր թիմը պատրաստ է աջակցել ձեր բիզնեսին ցանկացած փուլում՝ գաղափարից մինչև իրագործում։
Մեր թիմը բաղկացած է 8-ից ավելի աշխատակիցներից՝ մարքեթինգի, դիզայնի, բովանդակության ստեղծման, վեբ ծրագրավորման և գովազդային կառավարման մասնագետներից։
Մենք միավորված ենք մեկ նպատակով՝ յուրաքանչյուր հաճախորդի համար ստեղծել այնպիսի արդյունք, որը կգոհացնի նաև մեզ։
Մեր թիմի մոտեցումը պարզ է՝ ստեղծել, զարգացնել և շարունակաբար կատարելագործել։
Տարիների ընթացքում մենք իրականացրել ենք բազմաթիվ հաջողված նախագծեր՝ տարբեր ոլորտներում։ Յուրաքանչյուր նախագիծ մեզ համար նոր մարտահրավեր է և հնարավորություն՝ ցույց տալու մեր փորձը ու ստեղծագործական մոտեցումը։
Մեր պորտֆոլիոն ընդգրկում է բրենդային ինքնությունների, կայքերի, գովազդային արշավների և վիզուալ բովանդակության իրական օրինակներ։

