Կորպորատիվ նվերներ
Ի՞նչ կորպորատիվ նվերներ տալ բիզնես գործընկերներին
Ցանկացած համագործակցության հաջողությունը պայմանավորող գործոններից մեկը կողմերի դրական փոխհարաբերություններն է։ Բիզնես գործընկերների համար օրիգինալ նվերները համագործակցության և ընդհանուր հաջողության, շնորհակալություն հայտնելու, ինչպես նաև պաշտոնական հարաբերություններում պատշաճ հոգատարություն և ուշադրություն ցուցաբերելու արդյունավետ միջոց են: Կորպորատիվ նվերներ ընտրելիս պետք է հիշել, որ ձեր գործընկերները մարդիկ են, ովքեր կարող են ունենալ խիստ տարբեր նախասիրություններ, ուստի գործնական հարաբերություններում նվերի ընտրությունը բավականին բարդ հարց է։ Կորպորատիվ նվերների թոփ տասնյակում առաջատար դիրքերում են ընկերության բրենդին ու ոճին համապատասխան տպագրված օրացույցները, բացիկները, նոթատետրերը և այլն։
Պիտանի նվեր և գովազդ մեկ տեղում
Նոր տարին ընդունված է ամեն ինչ սկսել նորովի և նորով։ Իսկ դե ինչ նոր տարի առանց նոր օրացույցի։ Եռամսյակային օրացույցները, բացի նրանից, որ օգտակար և միանշանակ ֆունկցիոնալ նվեր կարող են դառնալ ձեր գործընկերներին, միևնույն ժամանակ հանդիսանում են հիանալի գովազդային գործիք՝ ամբողջ տարվա համար։ Եռամսյակային օրացույցները կարող եք պատվիրել ձեր բրենդին համապատասխան գույներով և դիզայնով, այն կարող է ներառել ձեր բիզնեսի մասին անհրաժեշտ ինֆորմացիան և ծառայել որպես անվճար գովազդ կլոր տարի։
Ծանոթացեք ֆիրմային ոճով օրացույցներ պատվիրելու պայմաններին >>>
Բացիկ նվիրելու գեղեցիկ ավանդույթ
Միմյանց բացիկներ նվիրելը եղել և մնում է ամենագեղեցիկներից մեկը։ Բացիկներ նվիրելու ավանդույթը ձևավորվել է Անգլիայում:
Սուրբ Ծննդյան առաջին բացիկը 1794թ. նկարել է անգլիացի նկարիչ Դոբսոնը: Սակայն այդ բացիկը, այդպես էլ, չի առաքվել փոստով, քանի որ նկարիչն անձամբ է այն հանձնել ստացողին։
Մինչ այսօր՝ թվային այս աշխարհում, բացիկ նվիրելու սովորույթը համարվում է հարգանքի, ուշադրության և շնորհավորանքի յուրօրինակ դրսևորում և անշահախնդիր նվերի լավագույն տարբերակ։ Վերականգնելով ավանդույթները՝ եկեք բոլորս առաջիկա՝ Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոներին միմյանց նվիրենք բացիկներ, դրանով իսկ նպաստելով գեղեցիկ այս ավանդույթի վերածննդին։
Ծանոթացեք ֆիրմային ոճով շնորհավորական բացիկներ պատվիրելու պայմաններին >>>
Դասակարգում
- PR և մարքեթինգ (6)
- SMM և SMO (16)
- Uncategorized (6)
- Առաջխաղացում (SEO) (2)
- Կայքերի պատրաստում (4)
- Կոնտենտ մարքեթինգ (6)
- Նախագիծ (3)
- Վիրտուալ գովազդ (1)