ԱՇԽԱՏԱՆՔ
Թիմին միանալու համար անհրաժեշտ են
Կոմերցիոն բաժնի ղեկավար
PR Focus ՍՊԸ-ին անհրաժեշտ է կոմերցիոն բաժնի ղեկավար, ով պատասխանատու է կազմակերպության ծառայությունների մատուցման կազմակերպման, կոմերցիոն բաժնի աշխատանքների կոորդինացման և կառավարման համար:
Պարտականություններ՝
- Իրականացնում է բաժնի աշխատանքների վերահսկողություն:
- Ընդունում է Ընկերության պատվերները
- Հսկողություն է պահում Ընկերության դեբիտորական պարտքերի և նրանց մարումների ժամանակացույցի նկատմամբ
- Վերահսկում է հայտերի և ձևավորված պատվերի ողջ գործընթացը, ժամկետների պահպանումը
- Կատարում է ավարտած պատվերի ամփոփումը ՝փաստաթղթերի ստացումը, դրանց պարունակության ամբողջականությունը, ֆինանսական մասը և կատարողական ակտերի ապահովումը։
Պահանջներ՝
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
- Պլանավորման ունակություն
- Մարդկանց կառավարելու ունակություն
- Համակարգված աշխատելու կարողություն
- Բանակցելու ունակություն
- Թիմում աշխատելու կարողություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամերը՝ երկ-ուրբ 11:00-19:00, շաբաթ՝ 12։00-18։00
Մեկնարկային աշխատավարձը՝ 200 000 դրամ:
Դիմելու համար ռեզյումեն ուղարկել info@prfocus.am էլ փոստին՝ վերնագիր դաշտում նշելով «Կոմերցիոն բաժնի ղեկավար»
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 093-361-153 հեռախոսահամարով:
Smm (Social Media Markeing) մասնագետ
«PR Focus» մարքեթինգային ընկերությունը իր թիմին մինալու համար հրավիրում է SMM մասնագետի:
Պարտականություններ`
-մշակել ընդհանուր ռազմավարություն կազմակերպության՝ սոցիալական ցանցերում ներկայացվածության և ակտիվության ապահովման համար,
-անհրաժեշտության դեպքում կազմակերպել միջոցառումներ, արշավներ և խաղեր,
-ստեղծել, խմբագրել, հրապարակել և տարածել ամենօրյա բովանդակությունը՝ նպաստելով լսարանի կողմից դրա նկատմամբ որոշակի գործողությունների (հավանել, տարածել, մեկնաբանել) իրականացմանը,
-վիզուալների ստեղծում
-համագործակցել թիմի մյուս անդամների հետ՝ սոցիալական մեդիայում ռազմավարության քննարկման և հետագա քայլերի մշակման համար,
-մշտապես տեղեկացված լինել ոլորտի նորություններին և փոփոխություններին, մշակել նոր մտքեր և առաջարկներ լսարանի ներգրավվածության ապահովման համար,
-ֆոտո, վիդեո նկարահանում
Պահանջներ՝
Սոցիալական կայք - էջերի վարման փորձառություն
Facebook, Instagram, Youtube, TikTok լավ իմացություն,
հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն, անգլերեն լեզվի իմացություն
ճշտապահություն և ժամանակի արդյունավետ կառավարման ունակություն,
սոցիալական ցանցերում և մեդիայում վիճակագրությունների վերլուծության մեթոդների իմացություն
մարքետինգային և գովազդային միջոցառումների իրականացում, վաճառքի ծավալների ընդլայման նպատակով
Պայմաններ
Աշխատավարձը պայմանագրային՝ կախված հմտություններից և փորձից։
CV-ներն ուղարկել info@prfocus.am էլ․հասցեին, դիմելիս վերնագրի դաշտում պարտադիր նշել պաշտոնի անվանումը։
Հարցազրույցի կկանչվեն միայն ընտրված թեկնածուները։
Վաճառքի մենեջեր
«PR Focus» գովազդային գործակալությունը իր թիմին մինալու համար հրավիրում է վաճառքի մենեջերի:
Պարտականություններ
- Ստեղծել կոնտակտ և ներկայացնել Ընկերությունը, Ընկերության պրոդուկտները և ծառայությունները հավանական գործընկերներին և հաճախորդներին՝ համաձայն Ընկերության կողմից մշակված ռազմավարության և պլանի,
- Վարել բանակցություններ, ներգրավել նոր գործընկերներ,
- Սպասարկել/աջակցել առկա գործընկերներին,
- Պահպանել գործընկերային հարաբերություններ,
- Կատարել շուկայի ուսումնասիրություն,
- Առաջարկել վաճառքի բարելավմանն ուղղված քայլեր։
Պահանջներ
- Աշխատանքային փորձ տվյալ և/կամ հարակից ոլորտում (նվազագույնը մեկ տարի)
- Հայերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)
- Անգլերենի, ռուսերենի բավարար իմացություն,
- Համակարգչային գրագիտություն,
- Հաղորդակցման հմտություններ,
- Բանակցություններ վարելու ունակություն,
- Պրեզենտացիոն հմտություններ,
- Արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն,
- Պատասախանատվության բարձր զգացում,
- Ինքնուրույն և թիմում աշխատելու ունակություն,
- Լարված իրավիճակներում աշխատելու կարողություն,
- Սովորելու/զարգանալու պատրաստակամություն։
Պայմաններ
Աշխատավարձը պայմանագրային՝ կախված հմտություններից և փորձից։
CV-ներն ուղարկել info@prfocus.am էլ․հասցեին, դիմելիս վերնագրի դաշտում պարտադիր նշել պաշտոնի անվանումը։
Հարցազրույցի կկանչվեն միայն ընտրված թեկնածուները։