ԱՇԽԱՏԱՆՔ

Թիմին միանալու համար անհրաժեշտ են

Կոմերցիոն բաժնի ղեկավար

PR Focus ՍՊԸ-ին անհրաժեշտ է կոմերցիոն բաժնի ղեկավար, ով պատասխանատու է կազմակերպության ծառայությունների մատուցման կազմակերպման, կոմերցիոն բաժնի աշխատանքների կոորդինացման և կառավարման համար:

Պարտականություններ՝

  • Իրականացնում է բաժնի աշխատանքների վերահսկողություն:
  • Ընդունում է Ընկերության պատվերները
  • Հսկողություն է պահում Ընկերության դեբիտորական պարտքերի և նրանց մարումների ժամանակացույցի նկատմամբ
  • Վերահսկում է հայտերի և ձևավորված պատվերի ողջ գործընթացը, ժամկետների պահպանումը
  • Կատարում է ավարտած պատվերի ամփոփումը ՝փաստաթղթերի ստացումը, դրանց պարունակության ամբողջականությունը, ֆինանսական մասը և կատարողական ակտերի ապահովումը։

 

Պահանջներ՝

  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
  • Պլանավորման ունակություն
  • Մարդկանց կառավարելու ունակություն
  • Համակարգված աշխատելու կարողություն
  • Բանակցելու ունակություն
  • Թիմում աշխատելու կարողություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային ժամերը՝ երկ-ուրբ 11:00-19:00, շաբաթ՝ 12։00-18։00

Մեկնարկային աշխատավարձը՝ 200 000 դրամ:

Դիմելու համար ռեզյումեն ուղարկել info@prfocus.am էլ փոստին՝ վերնագիր դաշտում նշելով «Կոմերցիոն բաժնի ղեկավար»

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 093-361-153 հեռախոսահամարով:

Smm (Social Media Markeing) մասնագետ

«PR Focus» մարքեթինգային ընկերությունը իր թիմին մինալու համար հրավիրում է SMM մասնագետի:

Պարտականություններ`
-մշակել ընդհանուր ռազմավարություն կազմակերպության՝ սոցիալական ցանցերում ներկայացվածության և ակտիվության ապահովման համար,
-անհրաժեշտության դեպքում կազմակերպել միջոցառումներ, արշավներ և խաղեր,
-ստեղծել, խմբագրել, հրապարակել և տարածել ամենօրյա բովանդակությունը՝ նպաստելով լսարանի կողմից դրա նկատմամբ որոշակի գործողությունների (հավանել, տարածել, մեկնաբանել) իրականացմանը,
-վիզուալների ստեղծում
-համագործակցել թիմի մյուս անդամների հետ՝ սոցիալական մեդիայում ռազմավարության քննարկման և հետագա քայլերի մշակման համար,
-մշտապես տեղեկացված լինել ոլորտի նորություններին և փոփոխություններին, մշակել նոր մտքեր և առաջարկներ լսարանի ներգրավվածության ապահովման համար,
-ֆոտո, վիդեո նկարահանում
Պահանջներ՝
Սոցիալական կայք - էջերի վարման փորձառություն
Facebook, Instagram, Youtube, TikTok լավ իմացություն,
հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն, անգլերեն լեզվի իմացություն
ճշտապահություն և ժամանակի արդյունավետ կառավարման ունակություն,
սոցիալական ցանցերում և մեդիայում վիճակագրությունների վերլուծության մեթոդների իմացություն
մարքետինգային և գովազդային միջոցառումների իրականացում, վաճառքի ծավալների ընդլայման նպատակով

Պայմաններ

Աշխատավարձը պայմանագրային՝ կախված հմտություններից և փորձից։
CV-ներն ուղարկել info@prfocus.am էլ․հասցեին, դիմելիս վերնագրի դաշտում պարտադիր նշել պաշտոնի անվանումը։

Հարցազրույցի կկանչվեն միայն ընտրված թեկնածուները։

Վաճառքի մենեջեր

«PR Focus» գովազդային գործակալությունը իր թիմին մինալու համար հրավիրում է վաճառքի մենեջերի:

Պարտականություններ
  • Ստեղծել կոնտակտ և ներկայացնել Ընկերությունը, Ընկերության պրոդուկտները և ծառայությունները հավանական գործընկերներին և հաճախորդներին՝ համաձայն Ընկերության կողմից մշակված ռազմավարության և պլանի,
  • Վարել բանակցություններ, ներգրավել նոր գործընկերներ,
  • Սպասարկել/աջակցել առկա գործընկերներին,
  • Պահպանել գործընկերային հարաբերություններ,
  • Կատարել շուկայի ուսումնասիրություն,
  • Առաջարկել վաճառքի բարելավմանն ուղղված քայլեր։
Պահանջներ
  • Աշխատանքային փորձ տվյալ և/կամ հարակից ոլորտում (նվազագույնը մեկ տարի)
  • Հայերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)
  • Անգլերենի, ռուսերենի բավարար իմացություն,
  • Համակարգչային գրագիտություն,
  • Հաղորդակցման հմտություններ,
  • Բանակցություններ վարելու ունակություն,
  • Պրեզենտացիոն հմտություններ,
  • Արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն,
  • Պատասախանատվության բարձր զգացում,
  • Ինքնուրույն և թիմում աշխատելու ունակություն,
  • Լարված իրավիճակներում աշխատելու կարողություն,
  • Սովորելու/զարգանալու պատրաստակամություն։

Պայմաններ

Աշխատավարձը պայմանագրային՝ կախված հմտություններից և փորձից։
CV-ներն ուղարկել info@prfocus.am էլ․հասցեին, դիմելիս վերնագրի դաշտում պարտադիր նշել պաշտոնի անվանումը։

Հարցազրույցի կկանչվեն միայն ընտրված թեկնածուները։

ավելացվել է զամբյուղում։ Դիտել զամբյուղը