Գործակալություն 2014 թվականից
ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
PR Focus գործակալությունն առաջարկում է մասնագիտական ծառայություններ հասարակայնության հետ կապերի ոլորտում։ PR Focus-ն օգնում է բրենդներին գրավել պոտենցիալ լսարան և զբաղվում է ընկերությունների բիզնես գաղափարների և ռազմավարության մշակմամբ։ Գործակալությունը հիմնադրվել է 2014 թվականին՝ նպատակադրվելով ստեղծել մարքեթինգային արդյունավետ ծառայություններ։
PR Focus-ը զբաղվում է վեբ կայքերի ստեղծմամբ, SEO & SMM առաջխաղացմամբ, ապահովում ընկերությունների մարքեթինգային ռազմավորություն, PR-արշավներ, կազմակերպում կորպորատիվ միջոցառումներ:
PR Focus-ը կիրառելով իր առավելությունները՝ Ձեր բիզնեսը կդարձնի շուկայի առաջատարներից։
Ծանոթացեք PR Focus-ի հետ
PR Focus-ի պրոֆեսիոնալ թիմը տարիներ շարունակ ստեղծում և պահպանում է կայուն զարգացող բրենդներ:
PR Focus-ի թիմը մշտապես հետևում է հասարակայնության հետ կապերի ոլորտում կատարվող փոփոխություններին՝ հաճախորդներին առաջարկելով նոր լուծումներ և մոտեցումներ PR-ի համար։
Աշխատանքային ձևաչափ
Մենք չենք գովազդում հաճախորդի բրենդը, մենք ապահովում ենք այդ բրենդի՝ շուկայում առաջատար դիրքը։ Մեր աշխատաքային մոտեցումը ենթադրում է համագործակցության երկու տարբերակ` նախագծային և համապարփակ:
Նախագծային համագործակցության դեպքում PR Focus-ը կատարող է, ինչը ենթադրում է հաճախորդի կողմից առաջադրանքի հստակ ձևակերպում՝ բրենդի առաջխաղացմանն անհրաժեշտ տեղեկատվության տրամադրմամբ։
Համապարփակ համագործակցությունը սկսվում է բրենդի՝ շուկայում նրա դիրքի վերլուծությամբ և մարքեթինգային ռազմավարության մշակմամբ: Այսպիսով, PR Focus-ը ոչ թե կատարող է, այլ՝ Ձեր սեփական ստեղծագործական թիմը: Մանրամասնորեն ուսումնասիրելով Ձեր բիզնեսը՝ մենք ստեղծում ենք յուրօրինակ PR փաթեթ, որի նպատակը Ձեր ապրանքանիշի ճանաչումն ապահովելն է:
ԹԻՄ
Մենք PR ենք անում և այն էլ` շատ լավ






Մեր
ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԸ
Մենք համագործակցում ենք փոքր, միջին և խոշոր բիզնեսի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ: Մեր հաճախորդները գործընկերներից վերածվում են ընկերների, ովքեր վստահում և գնահատում են մեր գաղափարները: