ԱՇԽԱՏԱՆՔ
Թիմին միանալու համար անհրաժեշտ են
Smm (Social Media Markeing) մասնագետ
«PR Focus» գովազդային գործակալությունը իր թիմին մինալու համար հրավիրում է SMM մասնագետի:
Պարտականություններ
- մշակել ընդհանուր ռազմավարություն կազմակերպության՝ սոցիալական ցանցերում ներկայացվածության և ակտիվության ապահովման համար,
- անհրաժեշտության դեպքում կազմակերպել միջոցառումներ, արշավներ և խաղեր,
- ստեղծել, խմբագրել, հրապարակել և տարածել ամենօրյա բովանդակությունը՝ նպաստելով լսարանի կողմից դրա նկատմամբ որոշակի գործողությունների (հավանել, տարածել, մեկնաբանել) իրականացմանը,
- ուսումնասիրել կազմակերպության էջերը, ներկայացնել առաջարկներ դրանց ոճային և կառուցվածքային փոփոխությունների իրականացման համար,
- համագործակցել թիմի մյուս անդամների հետ՝ սոցիալական մեդիայում ռազմավարության քննարկման և հետագա քայլերի մշակման համար,
- մշտապես տեղեկացված լինել ոլորտի նորություններին և փոփոխություններին, մշակել նոր մտքեր և առաջարկներ լսարանի ներգրավվածության ապահովման համար,
Պահանջներ
- Սոցիալական կայք - էջերի վարման փորձառություն
- Facebook, Twitter, Instagram, Tumblr, Youtube, Pinterest, Linkedin, Google + լավ իմացություն,
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզվի գրավոր և բանավոր բարձր մակարդակ,
- սովորելու ցանկություն,
- մանրուքների նկատմամբ ուշադրություն,
- ճշտապահություն և ժամանակի արդյունավետ կառավարման ունակություն,
- սոցիալական ցանցերում և մեդիայում վիճակագրությունների վերլուծության մեթոդների իմացություն
- Մարքետինգային և գովազդային միջոցառումների իրականացում, վաճառքի ծավալների ընդլայման նպատակով
- Պորտֆոլիոյի առարկություն
Պայմաններ
Աշխատավարձը պայմանագրային՝ կախված հմտություններից և փորձից։
CV-ներն ուղարկել hr@prfocus.am էլ․հասցեին, դիմելիս վերնագրի դաշտում պարտադիր նշել պաշտոնի անվանումը։
Հարցազրույցի կկանչվեն միայն ընտրված թեկնածուները։
Վաճառքի մենեջեր
«PR Focus» գովազդային գործակալությունը իր թիմին մինալու համար հրավիրում է վաճառքի մենեջերի:
Պարտականություններ
- Ստեղծել կոնտակտ և ներկայացնել Ընկերությունը, Ընկերության պրոդուկտները և ծառայությունները հավանական գործընկերներին և հաճախորդներին՝ համաձայն Ընկերության կողմից մշակված ռազմավարության և պլանի,
- Վարել բանակցություններ, ներգրավել նոր գործընկերներ,
- Սպասարկել/աջակցել առկա գործընկերներին,
- Պահպանել գործընկերային հարաբերություններ,
- Կատարել շուկայի ուսումնասիրություն,
- Առաջարկել վաճառքի բարելավմանն ուղղված քայլեր։
Պահանջներ
- Աշխատանքային փորձ տվյալ և/կամ հարակից ոլորտում (նվազագույնը մեկ տարի)
- Հայերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)
- Անգլերենի, ռուսերենի բավարար իմացություն,
- Համակարգչային գրագիտություն,
- Հաղորդակցման հմտություններ,
- Բանակցություններ վարելու ունակություն,
- Պրեզենտացիոն հմտություններ,
- Արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն,
- Պատասախանատվության բարձր զգացում,
- Ինքնուրույն և թիմում աշխատելու ունակություն,
- Լարված իրավիճակներում աշխատելու կարողություն,
- Սովորելու/զարգանալու պատրաստակամություն։
Պայմաններ
Աշխատավարձը պայմանագրային՝ կախված հմտություններից և փորձից։
CV-ներն ուղարկել hr@prfocus.am էլ․հասցեին, դիմելիս վերնագրի դաշտում պարտադիր նշել պաշտոնի անվանումը։
Հարցազրույցի կկանչվեն միայն ընտրված թեկնածուները։