Այցեքարտ (Landing Page)

300000 դրամ

Գինը ներառում է՝

  • Ստանդարտ դիզայն
  • Հոստինգ (Personal)
  • CMS (եռալեզու)
  • 1 – էլ փոստ (API աջակցություն)
  • Բազային քոնթենթի մուտքագրում
  • Բջջային ադապտիվ տարբերակ
  • 3 ամիս երաշխիքային սպասարկում

Կատեգորիա՝

Ապրանքի նկարագրություն

Որպես կանոն այցեքարտ կայքերը (Landing Page) բաղկացած են մեկ էջից։ Ներկայացվող ինֆորմացիայի հակիրճ լինելը և կայքի պարզությունը թույլ են տալիս առավել արդյունավետ ներկայացնել Ձեր կազմակերպությունը, արտադրատեսականին կամ մատուցած ծառայությունը։ Այցեքարտ կայքի ստեղծման ու սպասարկման համար չի պահանջվում նշանակալի ֆինանսական ներդրում և ժամանակ: Կայքի այս տեսակները նախատեսված են սահմանափակ քանակի ապրանքի կամ ծառայության վաճառքի, ակցիաներ գովազդելու, լիդեր հավաքելու համար: Բաղկացած են մեկ կամ սահմանափակ էջերից , որտեղ տրվում են գնորդների հիմնական առարկությունների պատասխանները, նշվում են ապրանքի առավելությունները, ինչպես նաև ուղղված են գովազդի միջոցով պատվերներ հավաքելու համար: Նման կայքի ստեղծման նպատակն է կենտրոնացնել գնորդի ուշադրությունը կոնկրետ ապրանքատեսակի կամ ծառայության վրա, աշխատել այցելուների առարկությունների հետ՝ «վաճառող» տեքստերի և թրիգգերների (trigger) շնորհիվ, ստիպել գնումներ կատարել կամ հայտեր ուղարկել ժամանակային սահմանափակում ունեցող ակցիաների օգնությամբ։

  • Ստանդարտ դիզայն
  • Ինքնակառավարման վահանակ (Admin Panel) , որը թույլ է տալիս ինքնուրույն կառավարել կայքը առանց ծրագրավորողի միջամտության
  • Բաղկացած է 1 էջից՝ 5-7 հատվածներով՝
    • սլայդեր
    • մեր մասին
    • ծառայություններ կամ այլ
    • հարց ու պատասխան
    • հետադարձ կապ
    • օնլայն չատ ՝ Messenger կամ ըստ հայեցողության

Պատրաստման ժամկետ ՝ 2-10 օր:

Եթե Ձեզ չեն բավարարի մեր մշակած կայքերի փաթեթները, ապա մենք կարող ենք դրանք պատրաստել Ձեր կողմից ներկայացված տեխնիկական առաջադրանքի հիման վրա, ինչպես նաև կատարել համաձայնեցված փոփոխություններ:

Ինչպե՞ս ենք մենք աշխատում

Կայքի ստեղծման աշխատանքները իրականացվում են հետևյալ փուլերով.

    1. Բիզնեսի ուսումնասիրություն և վերլուծություն։ Դա մեզ հնարավորություն է տալիս բացահայտել կոնկրետ ընկերության առավելությունները մրցակիցների նկատմամբ, ձևավորել ռեսուրսի անհրաժեշտ ֆունկցիոնալը, մշակել համացանցում ընկերության առաջմղման համապատասխան ռազմավարություն։
    2. Առաջարկվում են լուծումներ։ Կատարված մարքեթինգային ուսումնասիրություններից ելնելով առաջարկվում է կայքի օպտիմալ նախատիպը։
    3. Առաջարկվող լուծումը պատվիրատուի կողմից հաստատվելուց հետո կայքը փոխանցվում է մասնագետներին՝ մշակման համար։ Ընդ որում, աշխատանքի բոլոր փուլերը խստորեն վերահսկվում են։
    4. Կայքի թողարկում։ Միջոցներ են ձեռնարկվում կայքի առաջխաղացման համար՝ մինչև որոնողական համակարգերում այն բարձր դիրքեր կգրավի։ Տեղադրվում է կայքի գովազդը:
ավելացվել է զամբյուղում։ Դիտել զամբյուղը