Միմյանց բացիկներ նվիրելը եղել և մնում է ամենագեղեցիկներից մեկը։ Բացիկներ նվիրելու ավանդույթը ձևավորվել է Անգլիայում:

Սուրբ Ծննդյան առաջին բացիկը 1794թ. նկարել է անգլիացի նկարիչ Դոբսոնը: Սակայն այդ բացիկը, այդպես էլ, չի առաքվել փոստով, քանի որ նկարիչն անձամբ է այն հանձնել ստացողին։

Իսկ ահա 1843թ. – ին՝․ Սըր Հենրի Քոուլը առաջինն էր, ով շնորհավորական բացիկ է ուղարկել փոստով, և այդ պահից էլ սկիզբ է առել Սուրբ Ծննդյան և առհասարակ , բացիկներ նվիրելու գեղեցիկ ավանդույթը:

Մինչ այսօր՝ թվային այս աշխարհում,  բացիկ նվիրելու սովորույթը համարվում է հարգանքի, ուշադրության և շնորհավորանքի յուրօրինակ դրսևորում և անշահախնդիր նվերի լավագույն տարբերակ։ Վերականգնելով ավանդույթները՝ եկեք բոլորս առաջիկա՝ Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոներին  միմյանց նվիրենք 2024 թվականի բացիկներ, դրանով իսկ նպաստելով գեղեցիկ այս ավանդույթի վերածննդին։

 Ֆիրմային դիզայնով շնորհավորական բացիկներ կարող եք պատվիրել PR Focus ընկերությունից։