+374 93 36 11 53 info@prfocus.am Արշակունյաց 2 11։00 - 19։00

ԿԱՅՔԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈւՄ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈւՄ

Ձեռք բերեք ծառայությունների ամբողջ փաթեթը ընդամենը մեկ վայրից՝ զարմանալի կարճ ժամանակահատվածում:

ՎԵԲ ԿԱՅՔԻ ՍՏԵՂԾՈՒՄ

Տեղեկատվական տեխնոլոգիաների արագընթաց զարգացումը ստիպում

է յուրաքանչյուր գործարարի ունենալ սեփական վեբ կայքը՝ յուրահատուկ ոճով ու կառուցվածքով: Ունենալով վեբ կայք` հնարավոր է ձեռք բերել ավելի մեծ վստահություն և գործարար համբավ: Իսկ կայքի ժամանակակից տեսքն ու գրագետ բովանդակությունը խոսում է Ձեր կազմակերպության բարձր հեղինակության մասին: Այն ստեղծում է տպավորություն թե՛ հաճախորդների, թե՛ մրցակիցների շրջանակներում: PR Focus-ը կօգնի Ձեզ ցանկացած բարդության վեբ կայք ունենալու հարցում:

ՎԵԲ ԿԱՅՔԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈւԹՅՈւՆ

Անկախ նրանից, թե Դուք հզոր ընկերության սեփականատեր եք, բլոգեր թե հայտնի մարդ, մեր ստեղծած կայքը կօգնի Ձեզ դառնալ ավելի ժամանակակից, հեշտ հասանելի և ներկայանալի։ Մենք ունենք բազում տարիների փորձ, տիրապետում ենք բոլոր անհրաժեշտ գործիքներին և գիտենք բոլոր գաղտնիքները ՝ գեղեցիկ, ադապտացված և հարմարավետ կայք ստեղծելու համար։ Մեր ընկերության դիզայներները յուրահատուկ ոճ կտան, իսկ բանիմաց ծրագրավորողները կստեղծեն անվտանգ, հուսալի, արագ և արդյունավետ վեբ կայք։

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք առաջարկում ենք տարբեր տեսակի և բարդության վեբ կայքերի պատրաստում, որն իր մեջ ներառում է վեբ կայքերի դիզայնը և ծրագրավորումը: Ցանկցության դեպքում կատարվում է նաև կայքի առաջխաղացում և օնլայն մարքեթինգ։