Մարքեթինգային հնարքները միշտ կիրառելի են, եթե դրանք ճիշտ են ընտրված։ Ներքևում նշված օրինակները հաջողված մարքեթինգային հնարքներից են,  որոնք ապացուցում են, որ իրականում հաջողված բիզնեսի հետևում կանգնած է մարքեթինգային հզոր թիմ։

IKEA
Խանութների խճճված շարքերը ստեղծվել են ոչ թե հենց այնպես, այլ մարդկանց ուշադրությունը միևնույն ապրանքի վրա մի քանի անգամ կենտրոնացնելու համար։ Անցնելով խանութների շարքերով՝ դուք անընդհատ տեսնում եք նույն ապրանքները և ձեզ մոտ ցանկություն է առաջանում դրանք ձեռք բերել, անգամ, երբ չունեք դրանց կարիքը։

Red Bull
Երբ այս էներգետիկ ըմպելիքը հայտնվեց շուկայում, նրա հիմնական մրցակիցները Coca Cola-ն և Pepsi-ն էին։ Հաղթահարելու համար այս երկու հսկաների արգելքը՝ ընկերությունը դիմեց երկու քայլի․ նախ իջեցրեց ըմպելիքի արժեքը և փոքրացրեց տարայի ծավալները, իսկ հետո սկսեց դրանք տեղավորել խանութի տարբեր բաժիններում։ Հետաքրքրական է հատկապես այն հանգամանքը, որ ըմպելիքները ներկայացվում էին բոլոր բաժիններում՝ բացի խմիչքերի համար նախատեսվածներից։

Starbucks
Ոչ վաղ անցյալում ԱՄՆ-ում երկու ընկերությունների՝ Starbucks -ի և Seattle՛s-ի միջև սկսվեց մրցակցություն․ Seattle՛s-ը որդեգրել էր «Սա Starbucks-ը չէ» ռազմավարությունը։ Այն ներկայացնում էր սուրճի, կահույքի, երաժշտության տարբերակներ և դրանց մասին ասում, որ դրանք այնպիսին չեն, ինչպիսին Starbucks-ում է։ Starbucks-ի արձագանքը այս ռազմավարությանը, բավականին կտրուկ էր։ Նա արեց մի պարզ քայլ․ պարզապես գնեց իր մրցակից ընկերությանը, սակայն այն չնույնացրեց իր բրենդի հետ։ Այս կերպ մրցակցությունն ավելի էր թեժանում․ Seattle՛s նախընտրողները, գնելով իրենց սիրելի սուրճը, կրկին լցնում էին Starbucks-ի դրամարկղերը։