Facebook-ում գովազդ ունենալու 6 առավելությունները
Ամսական գրեթե 2,5 միլիարդ ակտիվ հետևորդ ունեցող Facebook- ը աշխարհում ամենատարածված սոցիալական ցանցերից մեկն է: Սակայն որոշ ձեռնարկություններ չեն գիտակցում, որ Facebook-ը նաև սոցիալական մեդիայում գովազդի խոշորագույն հարթակներից մեկն է: Եթե դուք դեռ չունեք Facebook-ում գովազդ, ապա վստահաբար կարող ենք ասել,որ դուք կորցրել եք շատ հաճախորդներ։
Եթե ուզում եք զարգացնել Ձեր բիզնեսը նաև օնլայն հարթակում, ապա Դուք պետք է ունենաք Facebook-ում գովազդ, և օգտվեք հետևյալ առավելություններից՝
- Facebook-ի գովազդը արդյունավետ է
2004 թվականից սկսած Facebook- ը դարձել է մարդկանց կյանքի անբաժանելի մասը: Հաշվի առնելով նրա ամենօրյա ակտիվ օգտագործողների քանակը՝ այս միտումը չի փոխվի մոտակա տարիների ընթացքում: Ըստ Facebook-ի՝ ընկերությունը տարեցտարի նկատում է գովազդային եկամուտների աճ, ինչը ապացուցում է, որ բիզնես մարքեթոլոգները արդյունավետ են համարում Facebook-ի գովազդը: Զարմանալի չէ, որ բիզնես կառավարողները ներդրումներ են կատարում Facebook- ի գովազդներում, մանավանդ, երբ ֆեյսբուքյան օգտատերերը նաև ակտիվ գնորդներ են: Հարցման արդյունքում սպառողների 44%-ը խոստովանել է, որ Facebook- ը ազդում է իրենց որոշումների վրա գնումներ կատարելու հարցում:
- Facebook-ը տրամադրում է թիրախավորման առաջադեմ գործիքներ
Facebook-ի գովազդի հիմնական առավելություններից մեկը թիրախավորման մեծ ընտրության հնարավորությունն է, որոնք թույլ են տալիս ընտրել Ձեր ապագա հաճախորդներին: Facebook-ը թույլ է տալիս գովազդել՝ հիմնվելով հաճախորդների գտնվելու վայրի, տարիքի, վարքի և հետաքրքրությունների վրա: Հետևաբար, Ձեր գովազդը ցուցադրվում է այն մարդկանց մոտ, ովքեր Ձեր արտադրանքի կամ ծառայության հանդեպ ունեն հետաքրքրություններ:
Facebook-ը տալիս է գովազդներ ստեղծելու համար համարժեք գործիքներ, որոնք հարմարեցված են այնպիսի գովազդներ ստեղծելուն, որոնք լավագույնս արտացոլում են Ձեր բիզնեսը: Համակարգը թույլ է տալիս ընտրել գովազդի տեսակը, թիրախային լսարանը և բյուջեն: Բացի այդ, Ձեր գովազդային արշավը կարող եք ձևափոխել ըստ ձեր մարքեթինգային նպատակների։
- Facebook-ում գովազդն արդյունավետ է նաև բյուջեի առումով
«Ավանդական» գովազդների համեմատ, Facebook-ի գովազդը ավելի էժան է: Դուք կարող եք գովազդել ձեր արտադրանքը 1000 մարդու՝ 5-8$-ով, եթե գովազդի թիրախավորումը կատարվի ճիշտ: «Ավանդական» գովազդի մեջ գուցե հարկ լինի վճարել մինչև 50$՝ Ձեր բիզնեսը գովազդելու համար:
- Facebook- ի օգտագործողները արդեն ներգրավված են գովազդի մեջ
Հաճախորդների ներգրավվածությունը էական դեր է խաղում առցանց բիզնեսի հաջողության մեջ: Այն ոչ միայն վստահություն է ստեղծում, այլ նաև պահում է Ձեր հաճախորդների հետաքրքրությունը Ձեր արտադրանքի կամ ծառայության նկատմամբ: Այնուամենայնիվ, միայն նկարներն ու տեքստերը կարող են չազդել Ձեզ անհրաժեշտ ներգրավվածության վրա: Կան բազմաթիվ այլ եղանակներ, որոնցով կարող եք լսարան ներգրավել Facebook- ում: Օրինակ, դուք կարող եք օգտագործել Messenger bot ՝ հաճախորդների հետ ցանկացած պահին ավելի անմիջական հաղորդակցվելու համար։
- Facebook-ը տրամադրում է անվճար վերլուծություն
Facebook-ը Ձեզ տալիս է համապարփակ վերլուծություն Ձեր գովազդային արշավների արդյունքների վերաբերյալ: Վերլուծությունները թարմացվում են անմիջապես այնպես, որ Ձեր գովազդները գործարկելուն պես կարող եք տեսնել, թե ինչն է ավելի արդյունավետ աշխատում և ինչը ոչ։
Դուք կարող եք դիտել այդ ամենը Facebook ads (գովազդի մենեջեր) հավելվածում: Ծրագրում կտեսնեք էջի հավանումների քանակը, գրառումների ներգրավվման, շաբաթական հասանելիության և այլնի մասին վերլուծություններ: Երբ Դուք ունեք տեղեկություն գովազդի վերլուծության վերաբերյալ, կարող եք հեշտությամբ կարգավորել Ձեր Facebook-ի գովազդները` ելնելով հաճախորդի պահանջներից:
- Facebook-ն առաջարկում է հաճախորդին անցնել կոնկրետ գործողությունների
Facebook-ում գովազդը ունի ևս մեկ մեծ առավելություն, այն է թույլ տալ հաճախորդին անցնել կոնկրետ գործողության։ Օրինակ զանգահարման կոճակը հնարավորություն է տալիս Ձեր հավանական հաճախորդին անմիջապես կապ հաստատել Ձեզ հետ և տեղեկացվել իրեն հետաքրքրող Ձեր ապրանքի կամ ծառայության մասին։
Դասակարգում
- PR և մարքեթինգ (5)
- SMM և SMO (16)
- Uncategorized (6)
- Առաջխաղացում (SEO) (2)
- Կայքերի պատրաստում (4)
- Կոնտենտ մարքեթինգ (6)
- Նախագիծ (2)
- Վիրտուալ գովազդ (1)