Գովազդի անարդյունավետության պատճառները կարող են լինել բազմաթիվ, բայց կան մի քանի կարևոր պատճառ, որոնք ազդում են գովազդի լավ արդյունք ապահովելու վրա։

Սխալ թիրախավորում:
Սա ամենագլխավոր սխալներից մեկն է, երբ գովազդի կարգավորումներն անում ենք սխալ ընտրված լսարանի համար։ Որպեսզի հստակ հասկանաք, թե ո՞րն է ձեր թիրախային լսարանը հարկավոր է օգտվել գովազդի A/B թեստ անելու հնարավորությունից և պարզել ձեր թիրախավորված լսարանը։

Շատ տեքստ նկարի վրա։
Եթե ձեր գովազդային պոստի վրա առկա է ծավալուն տեքստ, այս դեպքում meta-ն նույնիսկ չի թողնի ակտիվացնել գովազդը, բայց եթե այնուամենայնիվ ստացվել է ակտիվացնել, ապա սա կարող է պատճառ հանդիսանալ, որպեսզի գովազդը լավ արդյունք չտա։

Խմբագրած պոստ։
Երբ պոստելուց հետո խմբագրում եք այն (edit) ,ապա վստահ կարող եք այդ գովազդից մեծ արդյունքներ չսպասել։

Պոստ անելուց անմիջապես հետո գովազդ միացնել։

Հաջորդ ամենամեծ սխալներից է պոստելուց, անմիջապես հետո գովազդ միացնելը։Պետք է թողնել, որպեսզի հրապարակումը օրգանիկ engagement ունենա, այնուհետև առնվազն մեկ օր հետո միացնել գովազդը և այդ դեպքում լավ արդյունքը սպասեցնել չի տա։