Ինչու՞ պետք է ունենալ online shop
1966-ին «Time» ամսագրում հրապարակված հոդվածը պնդում էր, որ եթե անգամ մի օր լայն տարածում գտնեն այնպիսի խանութներ, որտեղից հնարավոր կլինի գնումներ կատարել առանց անձամբ այցելելու, դրանք երբեք կանանց կողմից չեն ընդունվի, քանի որ նրանց, իբրև թե, միշտ պատճառ է հարկավոր տնից դուրս գալու համար: Սա 20-րդ դարի ամենաձախողված կանխատեսումներից էր, քանի որ այսօր անգամ այն կանայք, ովքեր տանել չեն կարողանում այցելել խանութներ, սիրում են ապրանքներ փնտրել կայքերում:
Եթե Դուք ունեք բիզնես, որը դեռևս օնլայն հարթակում չի գործում, ապա իսկապես ճիշտ պահն է դրա մասին մտածելու, չէ՞ որ առցանց առևտուրը դառնալու է Ձեր բիզնեսի աճի առանցքային խթաններից մեկը:
Ի՞նչ առավելություններ ունի Online shop-ը.
• Այն գնորդին հասանելի է օրը 24 ժամ, շաբաթը 7 օր, ինչը թույլ կտա բաց չթողնել հաճախորդներին ոչ աշխատանքային ժամերին:
• Online shop-ի շնորհիվ բիզնեսը կապված չի լինի կոնկրետ կետի: Դուք կարող եք առևտուր անել ոչ միայն Երևանում, այլև ողջ Հայաստանում ու անգամ աշխարհում:
• Սրա համար պետք չէ նոր տարածք վարձակալել, բավարար կլինի միայն պահեստը:
• Այստեղ դարակների տեղն անսահմանափակ է, ու եթե խանութում գալիս է մի պահ, որ տարածքը չի հերիքում, Online shop-ն այդ խնդիրը չունի:
• Online առևտուրը չի պահանջում մեծաքանակ աշխատակիցների վարձակալում: Սկզբնական շրջանում անգամ միայն սեփականատերն ի վիճակի է լինում կազմակերպել առաքումները:
• Online խանութը կարող է լինել ինչպես հիմնական բիզնեսին «օգնող», այնպես էլ հիմնական եկամտի աղբյուր: Ամեն բան Ձեր ձեռքում է:
• Պատվիրելով online շոփի պատրաստում PR Focus ընկերությունում՝ Դուք խնայում եք նաև հաճախորդների ժամանակը: Նրանք այլ պայմաններում գուցե ժամանակ չգտնեին այցելել Ձեր խանութ, իսկ այսպես տեսականին նրանց ձեռքի տակ է, ընդ որում՝ մարդիկ կարող են ուսումնասիրել այն, որ ժամին ցանկանան:
• Բացի գնումներ ապահովելուց, օնլայն խանութը նաև կայք է, որը պարունակում է ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը Ձեր ընկերության մասին: Սա ևս գովազդի մի տեսակ է, քանի որ ամեն րոպե հասանելի է ցանկացած մարդու՝ ի տարբերություն, օրինակ, գովազդային վահանակի կամ բուկլետի:
Մեր թիմը պատրաստ է այս լարված պահին հնարավորինս արագ կազմակերպել Ձեր Online shop-ի պատրաստումը, որը օգտատերերի մոտ կառաջացնի վստահություն և բացառապես դրական էմոցիաներ, կունենա պարզ ու հարմարավետ նավիգացիայի հնարավորություն:
Դասակարգում
- PR և մարքեթինգ (6)
- SMM և SMO (16)
- Uncategorized (6)
- Առաջխաղացում (SEO) (2)
- Կայքերի պատրաստում (4)
- Կոնտենտ մարքեթինգ (6)
- Նախագիծ (3)
- Վիրտուալ գովազդ (1)