Կայքերի մեծամասնությունը, որոնց  նախագծմանը չեն մասնակցում մարքեթոլոգները և SEO մասնագետները, օպտիմիզացված չեն որոնման համակարգերի համար: Հետևաբար արդյունավետ և գեղեցիկ կայք ստանալու համար պետք է դիմել ընկերության, որը մասնագիտացված է մարքեթինգում և զբաղվում է ծրագրավորմամբ:

Եթե դուք ցանկանում եք ստեղծել կայք Ձեր բիզնեսի համար, բայց չունեք համապատասխան մասնագետներ Ձեր աշխատակազմում, կարող եք կայքը պատվիրել.

  • Անհատ կատարողի մոտ,
  • Ընկերությունում, որը զբաղվում է դիզայնով,
  • Ընկերությունում, որը մասնագիտացված է մարքեթինգի մեջ և զբաղվում է ծրագրավորմամբ:

Եկեք հասկանանք, որո՞նք են յուրաքանչյուր մոտեցման առավելություններն ու թերությունները:

Պատվիրելով վեբ կայքը անհատ կատարողի մոտ`  դուք ցածրորակ աշխատանք ստանալու ռիսկի եք դիմում: Մեր փորձը ցույց է տվել, որ ճիշտ կայք ստեղծելու համար անհատ կատարողը բավարար չէ: Բացատրենք` ինչու:  Կայք ստեղծելու համար անհրաժեշտ են առնվազն մի քանի մասնագետներ՝ դիզայներ, ծրագրավորող, copywriter և SEO- ի մասնագետ: Որպես կանոն` այդ մարդիկ չեն շփվում միմյանց հետ և իրենց աշխատանքը անում են իրենց հարմար ժամանակ: Հաղորդակցության բացակայության պատճառով վերջնական արտադրանքի որակը կորչում է: Արդյունքում ստացվում է կայք, որը բոլոր առումներով անարդյունավետ է: Այս դեպքում դուք կվճարեք ավելի քիչ, քան եթե պատվիրեք ընկերությունում, բայց արդյո՞ք դա արժի անել: Ընտրությունը Ձերն է:

Վեբ կայքի ստեղծումը ընկերությունում, որը զբաղվում է դիզայնով, ավելի թանկ արժի, քան անհատ կատարողի մոտ: Այս մոտեցման հիմնական առավելությունը այն է, որ այստեղ դուք կունենաք իսկապես գեղեցիկ կայք՝ համապատասխան ժամանակակից բոլոր ստանդարտներին: Բայց դուք դեռ առանձին պետք է պատվիրեք տեքստերը և որոնման համակարգի օպտիմալացումը: Եվ այստեղ ամենայն հավանականությամբ խնդիր կառաջանա. դիզայնը արդեն պատրաստ է, բայց կայքի կառուցվածքը օպտիմիզացված չէ որոնման համակարգի համար: ԵՎ երբ SEO մասնագետը սկսի իր գործը, դուք ամենայն հավանականությամբ ստիպված կլինեք վերափոխել գեղեցիկ դիզայնը: Իսկ դա լրացուցիչ ժամանակ և գումար է:

Եթե դուք ցանկանում եք, որ կայքը մի անգամից սկսի ապահովել տրաֆիկ և նոր պատվերներ, ապա այն պետք է պատվիրեք մի ընկերությունում, որը ոչ միայն կարող է ստեղծել գեղեցիկ դիզայն, այլև օպտիմալացնել այն որոնման համար: 

Մենք չենք հիմնվում պարզապես բանալի բառերի վրա, այլ՝

  • Մենք օգտագործում ենք մետաթեգեր
  • Մենք ստեղծում ենք կայքի քարտեզ
  • Օպտիմալացնում ենք կայքի բեռնման արագությունը 

Կարո՞ղ են արդյոք անհատ կատարողները կամ դիզայն ստուդիաները անել այս ամբողջ աշխատանքը: Շատ դեպքերում՝ ո՛չ:

ԵՎ մենք սահուն կերպով հասանք նրան, որ ավելի լավ է կայք պատվիրել մեր ընկերությունում: Մենք իսկապես գիտենք, թե ինչպես ստեղծել այնպիսի կայքեր, որոնք առաջին ամսից սկսում են աշխատել մեր հաճախորդների համար՝ ապահովելով տրաֆիկ և նոր պատվերներ:  Մեր ընկերությունում աշխատում են դիզայներներ, ծրագրավորողներ, SEO և SMM մասնագետներ: Նրանք շփվում են միմյանց հետ, քննարկում են Ձեր նախագիծը, կատարում են աշխատանքը մյուս մասնագետների օգնությամբ: Ինչը արդյունքում թույլ է տալիս ստեղծել  ավելի լավ կայք: