Facebook-ի գովազդային վիճակագրությունը 2020թ-ի համար, որը պետք է յուրաքանչյուր SMM մասնագետ իմանա
2019 թվականի ընթացքում Facebook-ը ներկայացրել է մի վիճակագրություն, որի համաձայն Facebook-ն ունի օրական 1,66 միլիարդ իսկ ամսական 2,5 միլիարդ ակտիվ օգտատեր: Այսինքն շատ մարդիկ են ամեն օր դիտում Facebook- ի գովազդները: Ավելին, աշխարհում շուրջ 1.6 միլիարդ մարդ ունի իր փոքրիկ բիզնեսը Facebook-ում:
Այս հոդվածը ներառում է 2020-ի ֆեյսբուքյան գովազդի վիճակագրություն, որը պետք է իմանան բիզնեսի ղեկավարներն ու մասնագետները:
Facebook-ում գովազդները գնում են դեպի լավը
2020 թվականին գովազդային հրապարակումներն աճել են 37% -ով, իսկ գովազդի միջին գինը նվազել է 6%-ով: Դա նշանակում է, որ կարող եք ավելին ստանալ Ձեր գովազդներից՝ նույնքան գումար ծախսելով կամ Ձեր գովազդի բյուջեն փոքրացնելով կայուն պահել ձեր արդյունքները:
Facebook- ի գովազդները հասնում են համաշխարհային լսարանին
Facebook-ի գովազդի եկամտի գրեթե կեսը գալիս է ԱՄՆ-ից և Կանադայից: Եթե ցանկանում եք,որ Ձեր բիզնեսը հասնի միջազգային լսարանին, ապա մեծ հնարավորություն կա արտերկրի հանդիսատեսին հասնել առանց երկրից երկիր տեղափոխվելու։ Պարզապես Ձեր գովազդը ճիշտ կարգավորեք
Հնդկաստանն ունի Facebook-ի գովազդի ամենամեծ լսարանը, որին հաջորդում են ԱՄՆ-ն, Ինդոնեզիան և Բրազիլիան իսկ գովազդը հասնում է մեծահասակների առավելագույն թվին՝ Մալթայում, Քաթարում և Արաբական Միացյալ Էմիրություններում:
Facebook- ի գովազդները հասնում են տարիքային բազմազան խմբերի
Pew հետազոտական կենտրոնը պարզեց, որ 2015-ից մինչև 2020 թվականը Facebook-ում գրանցվել են ՝ 23%-ը 50-70 տարեկան անձինք, 37%-ը 25-50 իսկ մնացած 50%-ը կազմում են 15-25 տարեկան անձինք։
Facebook- ի գովազդները ստանում են առավելագույն ներգրավվածություն
Գիտե՞ք արդյոք, որ առաջնահերթությունը պետք է տալ բջջային հեռախոսներին հարմար բովանդակություն ստեղծելուն: Facebook- ի գովազդի եկամտի 94%-ը բջջային հեռախոսներից է: Ձեր գովազդային բյուջեի մեծ մասը դրեք շարժական օպտիմիզացված գովազդների վրա և միշտ համոզված եղեք, որ Ձեր բովանդակությունը հեշտությամբ դիտելի է բջջային հեռախոսներով:
Համաձայն 2019-ի Hootsuite հոդվածի՝ օգտագործողները իրականացնում են 5 հիմնական գործառույթներ.
- Կտտացնում են գովազդներին
- Հավանում են էջեր
- Հավանում են գրառումներ
- Գրում են մեկնաբանություններ
- Կիսվում են գրառումներով
Համոզված եղեք Facebook- ի գովազդները իսկապես աշխատում են
Hootsuite- ը հաղորդել է, որ Facebook-ի գովազդի հնարավոր հասանելիությունը կազմում է 1,9 միլիոն մարդ ՝ 43% կին և 57% տղամարդ: Facebook- ի գովազդի ամենամեծ լսարանը 25- 34 տարեկան տղամարդիկ են, որոնք կազմում են 19 տոկոսը: Դրանից հետո 18-24 տարեկան տղամարդիկ են ՝ 15%; 24-35 տարեկան կանայք ՝ կազմելով 13% և 18-24 տարեկան կանայք՝ կազմելով 10%:
Ի՞նչ է նշանակում այս ամենը ձեր բիզնեսի համար
Նախ, դա նշանակում է, որ կին և տղամարդ հանդիսատեսը համեմատաբար հավասարակշռված է, այնպես որ կարող եք օգտվել Facebook- ի գովազդներից, նույնիսկ եթե Ձեր ժողովրդագրությունը գենդերային է: Երկրորդ, եթե Ձեր թիրախային լսարանը ընկնում է այդ լավագույն չորս տոկոսներից որևէ մեկի վրա, ապա անպայման պետք է օգտագործեք Facebook- ի գովազդները:
Դասակարգում
- PR և մարքեթինգ (6)
- SMM և SMO (16)
- Uncategorized (6)
- Առաջխաղացում (SEO) (2)
- Կայքերի պատրաստում (4)
- Կոնտենտ մարքեթինգ (6)
- Նախագիծ (3)
- Վիրտուալ գովազդ (1)