Ինչպե՞ս չկորցնել հաճախորդներին COVID-19 համաճարակի ընթացքում
COVID-19 համաճարակի պատճառով տուժում են և՛ գնորդները, և՛ վաճառողները։
Սակայն այս ամենի ֆոնին կարող եք պահպանել Ձեր հաճախորդներին օգտագործելով ճիշտ ռազմավարություն։ Ձեր բիզնեսը դրա շնորհիվ կարող է հասնել որոշակի հաջողությունների և Դուք կարող եք անցնել այս դժվար ժամանակհատվածը՝ Ձեր հաճախորդներին չկորցնելով:
Քանի որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի բռնկումը համարեց համաճարակ, դրանից ոչ միայն փոխվեց մարդկանց կենսակերպը, այլև շուկաներն ու բիզնեսները ունեցան մեծ շրջադարձ: Օրինակ՝ ավելի շատ սպառողներ սկսեցին դիմել առցանց խանութներին՝ իրենց պատվերները ստանալու համար առաքման միջոցով, շարժը նվազագույնի հասցնելու համար:
Ընդհանուր առմամբ, վստահ կարելի է ասել, որ այս համաճարակի ընթացքում առցանց բիզնեսներն ավելի մեծ առավելություն ունեն:
Տեսնենք ԱՄՆ-ում սպառողների վարքագծի վերջին վիճակագրության չափանիշները համաճարակի ընթացքում.
- Սպառողների 74,6%-ը խուսափում է առևտրի կենտրոններում գնումներ կատարելուց,
- Սպառողների 22% -ը, խուսափում է սուպերմարկետներ այցելելուց:
Ահա մի քանի խորհուրդներ ճիշտ ռազմավարություն վարելու համար համաճարակի ընթացքում՝
1.Հաղորդակցում հաճախորդների հետ
COVID-19-ի բռնկումը բերել է անորոշության և անկարգությունների: Շատերը մտավախություն ունեն իրենց առողջության, անվտանգության կամ աշխատանքի կայունությունը պահպանելու համար: Ձեր առաջնային գործերից մեկը հաճախ հաղորդակցվել հաճախորդների հետ և տեղեկացնել Ձեր մոտ կատավելիք աշխատանքների մասին: Օրինակ՝ տեղեկացրեք հաճախորդներին, որ դուք ախտահանում եք փաթեթներ առաքման համար, կամ առաջարկում եք ուղիղ միացումներ խանութում` նրանց անվտանգությունն ապահովելու համար։
Բացի ձեր հաճախորդների հետ կապ պահպանելուց, Ձեր բիզնեսը կարող է ծառայել որպես նորությունների էջ, որի միջոցով մարդիկ ստանում են համապատասխան տեղեկատվություն համաճարակի մասին:
2.Ստեղծեք գրավիչ առաջարկներ
Պահեք Ձեր հաճախորդներին համաճարակի ընթացքում` ձեռնտու առաջարկներ ստեղծելով: Դուք կարող եք պահել Ձեր հաճախորդներին և նպաստել Ձեր արտադրանքների կամ ծառայությունների վաճառքին` առաջարկելով ինչ-որ ապրանք զեղչված գնով կամ նույնիսկ անվճար, օրինակ՝ առցանց դասընթացներ։
Այս ռազմավարությունը կարող է պահանջել նորարարություն, քանի որ որոշ առաջարկներ ակնհայտորեն կապված չեն Ձեր սովորական ծառայությունների հետ: Օրինակ ՝ ընկերությունները կարող են խորհուրդներ տալ հաճախորդներին հաղթահարելու COVID-19- ի առաջ բերած մարտահրավերները: Կարող եք էլեկտրոնային փոստեր ուղարկել հաճախորդներին կամ ձեր սոցիալական մեդիայի էջերում տեղադրել մի քանի խորհուրդներ՝ տանը աշխատելու համար։
3.Ներդրումներ կատարեք մարքեթինգում
Այս պահին Ձեր ապրանքը կամ ծառայությունը գովազդելը պետք է լինի շատ մտածված: Նախ, կենտրոնացեք պոտենցիալ հաճախորդների վրա: Դա ոչ միայն ավելի հեշտ է, այլև ավելի էժան: Երկրորդ, քանի որ շարժումը սահմանափակված է, օգտագործեք թվային հարթակներ, ինչպիսիք են սոցիալական լրատվամիջոցները: Քանի որ սպառողները ամենայն հավանականությամբ ավելի հաճախ կլինեն սոցիալական մեդիայի հարթակներում, առիթից օգտվեք Ձեր արտադրանքը կամ ծառայությունն առցանց գովազդելու հնարավորությունից:
4.Միշտ վաճառեք որակը
Եթե դուք որևէ բան եք վաճառում, ամեն ինչ արեք, որ միշտ վաճառեք որակ: Յուրաքանչյուր գնորդ ցանկություն ունի իր փողի համար որակ ստանալ:
Դասակարգում
- PR և մարքեթինգ (5)
- SMM և SMO (16)
- Uncategorized (6)
- Առաջխաղացում (SEO) (2)
- Կայքերի պատրաստում (4)
- Կոնտենտ մարքեթինգ (6)
- Նախագիծ (2)
- Վիրտուալ գովազդ (1)