5 փաստ, թե ինչու է ձեր բիզնեսին անհրաժեշտ վեբ կայք
Վիրտուալ աշխարհն այնքան է միահյուսվել իրական աշխարհի հետ, որ մենք այլևս չենք պատկերացնում կյանքն առանց թվային իրականության: Ամեն օր մենք նամակներ ենք ստանում, նորություններ կարդում սոցիալական ցանցերում, շփվում մասնագիտացված հարթակներում և մեսենջերներում։
Թվում է, թե նման պայմաններում, երբ յուրաքանչյուր օգտատեր ունի մեկ տասնյակ աքաունթ տարբեր հարթակներում (ներառյալ սոցիալական ցանցերը), անձնական կայքի անհրաժեշտությունը վերանում է։
Իրականում դա մոլորություն է: Այժմ մենք կներկայացնենք 5 փաստ, թե ինչու է ձեր բիզնեսին անհրաժեշտ վեբ կայք:
1. Կայքը հնարավորություն է տալիս ավելի շատ վերահսկել ձեր ռեսուրսները:
Շատերը մտածում են, որ եթե ունեն ֆեյսբուքյան և ինստագրամյան էջեր, ապա դա լրիվ բավական է ցանկալի ինֆորմացիան տեղ հասցնելու համար։
Բայց հարմարավետ օգտագործման դիմաց Facebook-ը ու Instagram-ը խլում է ձեր անհատականությունն ու ազատությունը: Դուք չեք կարող հարմարեցնել էջը ձեզ համար. ընտրել այլ գույն, քան կապույտը, ավելացնել բաժիններ և այլն: Ձեր էջը նման կլինի Facebook-ի հազարավոր նմանատիպ էջերին՝ սահմանափակ գործողությունների հնարավորությունով։
2. Կայքը բիզնեսին տալիս է հեղինակություն։
Հաճախորդը , սովորաբար որոնում է Google-ում ընկերության մասին տեղեկություններ փնտրելու համար: Ընկերության անվանումը մուտքագրելուց հետո պետք է հայտնվի անձնական կայքի հղում, որտեղ կարող եք կարդալ, թե ինչ ընկերություն է դա և ինչ է, ինչ է անում, գրանցման ինչ տվյալներ ունի։ Եթե չկա կայք, որպես այդպիսին, ապա դա ստվեր է գցում ձեր բիզնեսի վրա. պոտենցիալ հաճախորդները պարզապես սկսում են մտածել, որ դուք ոչ կայուն ընկերություն եք, և որ չարժե ձեզանից ապրանք գնել կամ օգտվել ծառայություններից:
Եթե դուք լուրջ վերաբերվեք կայքի դիզայնին և բովանդակությանը և տրամադրեք ձեր մասին համապարփակ տեղեկատվություն, ապա հաստատ չեք վախեցնի օգտատերերին։
3. Կայք + օրգանական որոնում = սեր
Google-ին դեռևս բաժին է ընկնում որոնման ամենամեծ բաժինը: Սա նշանակում է, որ ձեր բիզնեսի հայտնաբերման հնարավորությունը մեծանում է, եթե ունեք լավ վարկանիշ ունեցող կայք: Այո, դուք կարող եք բիզնես էջ ստեղծել հանրաճանաչ սոցիալական ցանցում, բայց միայն փոքրամասնությունն է զբաղվում սոցիալական մեդիայի որոնումներով:
Եթե դուք ճիշտ կատարեք ձեր կայքի SEO-ի օպտիմիզացումը, ընտրեք ճիշտ բալանի բառեր և մշակեք արդյունավետ մարքեթինգային ռազմավարություն, ձեր կայքը շատ ավելի լավ դասակարգվի, քան ձեր մրցակիցները, դա կբարձրացնի ձեր բրենդի իրազեկությունը և կգրավի առաջատար դիրքեր։
4. Կայքը կախված չէ ալգորիթմներից։
Կայք ունենալու առավելություններից մեկը հե՜նց ալգորիթմների հետ աշխատելու բացակայությունն է։
Սոցիալական ցանցերը ունեն իրենց ալգորիթմները, որոնց սկզբունքը ոչ ոք չի կարող բացատրել, և նրանք են որոշում, թե որքան հաճախ են ձեր գրառումները ցուցադրվելու այլ օգտատերերին։
Երբ դուք ստեղծում եք կայք, դուք սահմանում եք ձեր սեփական կանոնները: Դուք այլևս կարիք չունեք հարմարվելու երրորդ կողմի հարթակների անընդհատ փոփոխվող պահանջներին ։
5. Կայքն այցելում է հիմնականում ձեր թիրախային լսարանը։
Սոցիալական հարթակներն առաջին հերթին հանգստի և պատահական հաղորդակցության վայր են: Նրանք գալիս են այնտեղ հանգստանալու։ Հետեւաբար, բրենդավորված էջի համար շատ ավելի դժվար է գրավել նման օգտատերերի ուշադրությունը։
Կայքի այցելուները, որպես կանոն, ինքնուրույն են գտնում այն: Նրանք ունեն ինչ-որ խնդիր և լուծումներ փնտրելիս նրանք հանդիպում են ձեր կայքին: Նման մարդիկ շատ ավելի պատրաստ են գնումներ կատարել, և ձեր խնդիրն է համոզել նրանց ճիշտ ընտրության մեջ և վստահություն ներշնչել։
Դասակարգում
- PR և մարքեթինգ (6)
- SMM և SMO (16)
- Uncategorized (6)
- Առաջխաղացում (SEO) (2)
- Կայքերի պատրաստում (4)
- Կոնտենտ մարքեթինգ (6)
- Նախագիծ (3)
- Վիրտուալ գովազդ (1)