Հաճախորդների ներգրավմամբ բրենդի վստահությունը մեծացնելու 4 եղանակ
Անկախ նրանից, թե ինչ ոլորտում եք Դուք գործում, միևնույն է շրջապատված եք նույն թիրախային լսարանի համար պայքարող մրցակիցներով և հաշվի առնեք այն փաստը, որ ընտրության անթիվ լինելը հնարավորություն է տալիս հաճախորդներին անցնել մեկ ապրանքանիշից մյուսը, եթե որևէ բան նրանց չի գոհացնում:
Հաճախորդների ներգրավվածությունը մարկետինգի մի մաս է, և այն ծառայում է սպառողին ներգրավելու և նրանց վստահությունը բրենդի հանդեպ մեծացնելու գործը:
Դիտարկենք, թե ինչպես կարող եք մեծացնել հաճախորդների ներգրավվածությունը 2020 թվականին՝
1․Ներգրավեք Ձեր հաճախորդներին համոզիչ ապրանքանիշով
Առաջինը նախ՝ հույս չունենաք, որ Ձեր հաճախորդների ուշադրությունը կգրավեք սոցիալական մեդիայի մարքեթինգով, եթե չկենտրոնանաք ապրանքանիշի զարգացման վրա: Անհրաժեշտ է, որ Դուք մշակեք յուրահատուկ ապրանքային ինքնություն, որը Ձեզ կառանձնացնի Ձեր մրցակիցներից և կբարելավի Ձեր ճանաչելիությունը: Հակառակ դեպքում, մարդիկ կմոռանան ձեր մասին։
Դուք կարող եք սկսել սահմանել այն արժեքները, որոնք ցույց են տալիս Ձեր առաքելությունը և Ձեր նպատակները: Համոզվեք, որ այդ արժեքները լրացնում են Ձեր թիրախային լսարանի պահանջները
2․Կենտրոնացեք այն ամենի վրա, ինչը կարևոր է հաճախորդի համար
Մենք ապրում ենք գովազդման ոլորտում կազմակերպության անհատականացման դարաշրջանում և եթե ցանկանում եք տեսանելի ապագայում որևէ բանի հասնել, Դուք պետք է սկսեք անհատականացնել ամեն ինչ՝ սկսած Ձեր էլ․ փոստի գովազդային արշավից, բովանդակությունից և հաղորդակցման ամբողջ ռազմավարությունից: Այսինքն անհատականացումը վերաբերում է ոչ միայն հաճախորդներին իրենց անուններով հասցեագրելը յուրաքանչյուր էլ. Փոստում, այլ նաև վերաբերում է ապրանքանիշի համապատասխանեցումը հաճախորդների կարիքներին, սպասելիքներին և ապրելակերպին:
Սա նշանակում է, որ Դուք պետք է ձեռք բերեք հաճախորդի բոլոր համապատասխան տվյալները, հավաքեք այդ ամբողջ տեղեկատվությունը, վերափոխեք այն և օգտագործեք Ձեր մարկետինգային ռազմավարություններում։
3․Օգտագործեք սոցիալական մեդիան Ձեր ապրանքանիշը ճանաչելի դարձնելու համար
Ներկայումս սոցիալական կայքերից օգտվում են ամբողջ աշխարհի կեսից ավելին մոտ 52%-ը և Դուք չեք կարող թույլ տալ Ձեզ ակտիվ չլինել բրենդի ճանաչելիությունը հարթակներում մեծացնելու գործում: Կարևոր է, որ ներգրավեք Ձեր ճիշտ լսարանին և նրանց` պարբերաբար տեղեկացնեք Ձեր մասին։
Facebook-ում և Instagram ում թիրախավորված գովազդներ վարեք, ավելի լայն լսարանի հասնելու և բրենդային վստահություն կառուցելու համար:
4․Օգտագործեք Omni-Channel վաճառքի ռազմավարությունը
Եթե ցանկանում եք Ձեր հաճախորդներին պահել և մեծացնել Ձեր վաճառքի ծավալները, Դուք պետք է օգտվեք Omni-channel վաճառքի և հաճախորդների սպասարկման ռազմավարությունից: Այժմ հաճախորդները ցանկանում են ուղիղ միացումներով շփվել իրենց գնած արտադրանք ստեղծողների հետ և դրա համար Դուք պետք է ինքներդ մատչելի դարձնեք Ձեր կայքը ուղիղ միացումների միջոցով: Դա է հենց Omni-channel վաճառքի ռազմավարությունը։
Դասակարգում
- PR և մարքեթինգ (5)
- SMM և SMO (16)
- Uncategorized (6)
- Առաջխաղացում (SEO) (2)
- Կայքերի պատրաստում (4)
- Կոնտենտ մարքեթինգ (6)
- Նախագիծ (2)
- Վիրտուալ գովազդ (1)