Գովազդային տեքստերում վերնագրերը որոշիչ դեր ունեն
Սոցիալական ցանցերում տեքստերի վերնագրերը շատ կարևոր դեր ունեն։ Դրանց ճիշտ ընտրությունից է կախված գովազդի հաջողությունը։
Գովազդի արքան՝ Դեյվիդ Օգիլվին, պնդում էր, որ միջինում մարդիկ վերնագրերը կարդում են 5 անգամ ավելի հաճախ, քան դրանց հաջորդող տեքստերը: Այստեղից հետևություն՝ եթե Դուք վերնագրում չեք նշում Ձեր պրոդուկտի մասին, կամ չեք ստիպում մարդկանց՝ կարդալ տեքստը, ապա կորցնում եք Ձեր պոտենցիալ հաճախորդների 80%-ին:
Շատ կարևոր է վերնագրում նշել, թե ում համար է նախատեսված հոդվածը, Այսպիսով դուք զտում եք լսարանը և կենտրոնանում եք թիրախային լսարանի վրա: Սա նաև օգնում է, որպեզի տվյալ կոնտենտով հետաքրքրվողները հեշտությամբ կողմնորոշվեն և ընտրեն հենց Ձեր առաջարկածը:
Պետք է հիշել, որ կարճ վերնագիրը միշտ ավելի գրավիչ է: Ինչքան բառերը քիչ լինեն, այնքան դրանց վրա ավելի շատ ուշադրություն կկենտրոնանա:
Սակայն չմոռանաք, որ կարճ վերնագիրը նույնպես պետք է հնարավորինս ճիշտ բնութագրի հոդվածի էությունը:
Դասակարգում
- PR և մարքեթինգ (5)
- SMM և SMO (16)
- Uncategorized (6)
- Առաջխաղացում (SEO) (2)
- Կայքերի պատրաստում (4)
- Կոնտենտ մարքեթինգ (6)
- Նախագիծ (2)
- Վիրտուալ գովազդ (1)