Instagram-ն ունի մի քանի ալգորիթ,որոնք էլ որոշիչ դեր ունեն, թե ինչ կտեսնենք մենք ։

Այսպիսով, ալգորիթմը բաժանված է երեք տարբեր կատեգորիաների։
Կա ալգորիթմ Feed-ի և Stories-ի համար, կա առանձին ալգորիթմ Explore հատվածի համար և մեկը Reels-ի համար։ Դիտարկենք դրանցից յուրաքանչյուրին։

Պոստերի վերաբերյալ տվյալները դեր ունեն ալգորիթմը կաշխատի թե ոչ։
Պոստի հավանումների քանակը, մեկնաբանությունները, երբ է հրապարակվել և որքանով են մարդիկ հետաքրքրություն ցուցաբերել այդ պոստին։
Ալգորիթմը վերցնում է այս ամբողջ տեղեկատվությունը և կանխատեսումներ անում: Հիմնականում այն ​​փորձում է գուշակել, թե ինչքան ժամանակ կնայեք գրառմանը, կմեկնաբանե՞ք այն, թե ոչ, և կկտտացնե՞ք այդ գրառումից դեպի օգտվողի պրոֆիլ։
Նույնը նաև Stories-ի հանար է գործում։ Եթե ձեր տեղադրած stories-ին շատ ռեակցիաներ թողնեն, մի քանի վայրկյան նայեն, նայելուց հետո հետ գնան նորից նայեն, ապա վստահ ալգորիթմը կաշխատի այս դեպքում։

Կարևոր նշում. Քանի որ Instagram-ը շարունակում է կենտրոնանալ ճշգրիտ տեղեկատվության վրա, այն ավելի ցածր կդասավորի այն գրառումները, որոնք փաստերի ստուգման կողմից նշվել են որպես կեղծ: Եթե ​​չափազանց շատ գրառումներ նշվեն որպես կեղծ, ապա ալգորիթմը կդժվարացնի այդ անձի համ բիզնես էջի բովանդակությունը հավելվածում գտնելը:

Ի տարբերություն Feed-ի և Stories-ի, որտեղ մարդիկ հակված են տեսնել իրենց ծանոթ մարդկանց գրառումները,ապա այստեղ Explore հատվածում օգտագործվում է ալգորիթմների այլ շարք։

Ալգորիթմը կառաջարկի գրառումներ, որոնք նման են այն գրառումներին, որոնք հետաքրքրել են Ձեզ, կամ կառաջարկի լրացուցիչ գրառումներ, որոնք դիտվել են այլ օգտատերերի կողմից, ովքեր ներգրավված են եղել դիտելու նույն գրառումները, ինչպես դուք:

Reels-ը նախատեսված է զվարճալի լինելու համար և աշխատում է «Explore» հատվածի նման:
Առաջարկվող Reels-ի մեծ մասը այն աքաունտներից են, որոնց դուք հավանաբար չեք հետևում: Reels-երը, որոնք բարձր վարկանիշ են ստանում, ավելի հավանական է, որ ցուցադրվեն ուրիշներին: Ալգորիթմը փորձում է կանխատեսել, թե որքանով է հավանական, որ դուք կնայեք Reels-ը մինչև վերջ և կտարվեք դրանով։

Instagram-ը նաև հետևում է, թե արդյոք դուք սեղմում եք այդ reels-ի հետ կապված աուդիոյի վրա: Սա նշան է, որ դուք կարող եք շահագրգռված լինել ձեր դիտածի հիման վրա ստեղծել ձեր սեփական Reels-ը: