LIVING՛S ամսագիր
Հետևելով նորագույն տեխնոլոգիաների զարգացմանը և տեսնելով Հայաստանի` որպես տեխնոլոգիական երկիր դառնալու պոտենցիալը՝ PR Focus ընկերությունը 2018 թվականին ստեղծեց LIVING՛S ամսագիրը։ livingsmag.am-ը LIVING՛S ամսագրի պաշտոնական կայքն է։
ԼIVING՛S ամսագիրը միտված է՝
առավել հանգամանալից ներկայացնել հանրային կյանքի տարբեր ոլորտներն՝ ապահովելով տեղեկացված լինելու ցանկալի չափաբաժինը։ LIVING՛S-ն ուղեցույց է ապրելակերպը փոխելու համար։ Մեր անձնակազմն աշխատում է նրանց համար, ում՝ ինչպես և մեզ, հետաքրքիր է ոչ միայն հետևել աշխարհում և Հայաստանում նոր թրենդներին՝ նորաձևության, խոհարարության, ճանապարհորդության, նորարարության և այլ բնագավառներում, այլև վերլուծել այդ ամենի հասարակական նշանակությունը: LIVING’S ամսագիրն ունի 5000 տպաքանակ։
LIVING՛S-ը Հայաստանում տպագրվող առաջին ինտերակտիվ ամսագիրն է։ «Լրացված իրականություն» տեխնոլոգիայի վրա հիմնված հավելվածի միջոցով ընթերցողը կարող է բացի տպագիր հոդվածներից ծանոթանալ նաև հավելյալ տեղեկատվության։
Ամսագրի ինտերակտիվ կոնտենտին ծանոթանալու համար անհրաժեշտ է ներբեռնել հավելվածը՝ https://app.prfocus.am/download/։ Թերթելով ամսագիրը՝ ընթերցողը կնկատի որոշ էջերին պատկերված տարբերակիչ նշան, ինչը ենթադրում է, որ այդ էջը պարունակում է ինտերակտիվ բովանդակություն։ Անհրաժեշտ է հավելվածի միջոցով սքանավորել այդ էջերը և վայելել «լրացված իրականությունը»։
LIVING՛S ավելին, քան ամսագիր
Հավելյալ տեղեկությունների կամ համագործակցության համար կարող եք դիմել խմբագրություն՝ Արշակունյաց 2 հասցեով կամ զանգահարել` հետևյալ +374 (44) 361 153 հեռախոսահամարով:
Դասակարգում
- PR և մարքեթինգ (6)
- SMM և SMO (16)
- Uncategorized (6)
- Առաջխաղացում (SEO) (2)
- Կայքերի պատրաստում (4)
- Կոնտենտ մարքեթինգ (6)
- Նախագիծ (3)
- Վիրտուալ գովազդ (1)