Վիդեոկոնտենտի առավելությունները
Տեղեկատվության ավելի քան 90%-ը մարդն ընկալում է իր աչքերով և զարմանալի չէ, որ սոցիալական ցանցերի օգտատերերի ճնշող մեծամասնությունը նախապատվությունը տալիս է հետաքրքիր և բովանդակալից վիդեոներին՝ խուսափելով ծավալուն տեքստերից։
Մասնագետներն ասում են , որ հետևորդներին պետք է հետաքրքրի վիդեոյի առաջին 7 վայրկյանը, սակայն «instagram»-ի պրակտիկան ցույց է տալիս, որ օգտատերին ընդամենը մեկ վայրկյան է անհրաժեշտ՝ վիդեոն դիտելու և որոշում կայացնելու համար ։ Դրա համար անհրաժեշտ է, որ վիդեոկոնտենտը մշակելիս ևս լինեք շատ ուշադիր՝ ընտրեք հետաքրքիր և կրեատիվ թեմա, վիդեոն լինի դինամիկ և որ ամենակարևորն է օգտատերերի մոտ առաջացնի էմոցիա։
Հետևորդը կարող է և պե՜տք է զարմանա, բայց ո՜չ մի դեպքում դիտելուց հետո հետևորդը չպետք է անտարբեր մնա։
Հիշե՜ք, որ հասարակական տրանսպորտում վիդեոներն ավելի հաճախ դիտում են առանց ձայնի և հետևաբար, այն պետք է լինի խոսուն, որ անգամ առանց ձայնի պարզ լինի ինչի մասին է խոսքը։
Related Posts
Դասակարգում
- PR և մարքեթինգ (5)
- SMM և SMO (16)
- Uncategorized (6)
- Առաջխաղացում (SEO) (2)
- Կայքերի պատրաստում (4)
- Կոնտենտ մարքեթինգ (6)
- Նախագիծ (2)
- Վիրտուալ գովազդ (1)